«Պացիենտի անվտանգության ապահովման ժամանակակից մոտեցումներ» թեմայով անվճար դասընթաց «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի միջին բուժաշխատողների համար:
Հրավիրում ենք «Միքաելյան» վիրաբուժության ինստիտուտի միջին բուժաշխատողներին մասնակցելու սեպտեմբերի 12-ից մեկնարկած «Պացիենտի անվտանգության ապահովման ժամանակակից մոտեցումներ» թեմայով քառօրյա կրեդիտավորված անվճար դասընթացին, որի նպատակն է ԵՊԲՀ միջին բուժաշխատողներին առավել մանրամասն ներկայացնել մասնագիտական գործունեության ընթացքում պացիենտի անվտանգության ապահովման ժամանակակից մոտեցումներ, որոնք կնպաստեն պացիենտների հետ շփումների անվտանգության բարձրացմանը, բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավմանը, ինչպես նաև փոխադարձ վստահության ամրապնդմանը։
Միջին բուժաշխատողներին կտրամադրվի 6 տեսական ՇՄԶ կրեդիտ:
Դասընթացի օրերն են՝ հոկտեմբերի 10-ը (Աբովյան 50/5 մասնաշենքի դահլիճ) 12-ին 13-ին և 17-ին («Միքաելյան» վիրաբուժության ինստիտուտի դահլիճ): Սկիզբը ժամը՝ 16:00-ին:
Գրանցումների համար խնդրում ենք ուղարկել (անձնագրի կամ նույնականացման քարտի և դիպլոմի պատճեները) ahovhannisyan1985@ysmu.am էլ. հասցեյին` նշելով ձեր կոնտակտային հեռախոսահամարը:
Մանրամասների համար զանգահարել +374 91389787 հեռախոսահամարով:
.png)